Valve-ը CS:GO-ի պաշտոնական Twitter հաշվում փոխել է շապիկը։ Նոր պատկերի փոխարեն սովորական կրճատված տարբերակով գրված է Counter-Strike և սրա կողքին դրված է կետ(կամ վերջակետ): Ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել փոփոխությունը, սակայն սոցիալական ցանցի օգտատերերն ենթադրել են, որ այդպիսով ստուդիան թիզերում է մրցակցային շութերի՝ խաղային նոր շարժիչի վրա տեղափոխությունը: Խոսքը գնում է Source 2-ի մասին:

Խաղի որոշ երկրպագուներ կարծում են, որ դա ընդամենը նոր շապիկն է, սակայն նման անվանումը հայտնվել էր շութերի պրոֆիլում դեռևս 2022-ի մարտին: Ավելի վաղ ինսայդերական խոսակցություններ կային, թե Valve-ը քննարկում է CS:GO-ի ռեբրենդինգի հնարավորությունը: Ենթադրվում էր, որ շութերը կվերանվանվի Counter-Strike-ի՝ առանց Global Offensive ենթավերնագրի։ Բացի այդ, ստուդիան կարող է հրաժարվել խաղի մեջ ահաբեկիչների հիշատակումից։

Valve-ը չի հայտնել CS:GO-ի հնարավոր փոփոխության մասին պաշտոնապես: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա շութերի տեղափոխությունը նոր շարժիչի վրա: