ESL մրցաշարային օպերատորը հայտարարել է Քյոլնում և Կատովիցայում կայանալիք IEM շարքի երկու առաջնությունների մասին, որոնք տեղի կունենա CS:GO դիսցիպլինայից: Խոսքը վերաբերվում է IEM Cologne 2023 և IEM Katowice 2023 առաջնություններին:

Մրցումների մրցանակային ֆոնդերը ավելացվել են մինչև 1 մլն դոլար յուրաքանչյուրը: Նախորդ մրցաշարերում կազմակերպիչները թիմերի միջև խաղարկել են 972 հազար դոլար: Կատովիցայում առաջնությունը տեղի կունենա հունվարի 31-ից փետրվարի 12-ը Spodek Arena-ում, իսկ Քյոլնում կկազմակերպվի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը LANXESS Arena-ում:

IEM շարքի վերջին մրցաշարը եղել է IEM Cologne 2022-ը, որը տեղի էր ունեցել հուլիսի 7-ից 17-ը: Faze Clan-ը եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր Natus Vincere-ին: