ENCE կազմը կորցրել է չորս դիրք և CS:GO-ի լավագույն թիմերի վարկանիշում զբաղեցրել է ութերորդ տեղը HLTV-ի վարկածով: Ցուցակի առաջատարներն են FaZe Clan-ը, Natus Vincere-ն ու Cloud9-ը:

Ավելի վաղ ENCE-ը զբաղեցրել է չորրորդ տեղը, ուստի Astralis-ը, Team Vitality-ը, Movistar Riders-ը և G2 Esports-ը, որոնք գտնվում էին դրանից ցածր, սեփական դիրքերը բարելավել են մեկական կետով: 9z Team-ը շրջանցել է forZe-ին՝ բարձրանալով 19-րդ տեղը, իսկ HEET թիմը զիջել է Sprout-ին 23-րդ հորիզոնականը։

Օգոստոսի 8-ին հայտնի են դարձել ESL Pro League Season 16-ի խմբային փուլի մասնակիցների ցանքը ու խաղերի ժամանակացույցը: Natus Vincere-ն ընդգրկվել է Team Spirit-ի հետ նույն խմբում։ Առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 31-ից հոկտեմբերի 2-ը LAN տարբերակով: