FURIA-ի կանանց CS:GO թիմը վնասել է այն գավաթը, որի համար պայքարել են: Gamers Club Masters Feminina V-ի հաղթանակի տոնակատարության ժամանակ՝ մրցաբեմում կոտրել են գավաթից մի փորք հատված:

Հաղթական գավաթը պատրաստված է եղել ձեռքի տեսքով: Այն բանից հետո, երբ FURIA Esports Female-ի մասնակիցները գավաթ են ստացել, նրանք որոշել են այն բարձրացնել գլխավերևում, սակայն չեն հաշվարկել առաստաղի բարձրությունը: Արդյունքում մատների մի մասը պոկվել է:  

FURIA-ն բրազիլական կիբերսպորտային կազմակերպություն է, որն ունի թիմեր CS:GO, Valorant, League of Legends խաղերից և այլ դիսցիպլինաներից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը մեկ միլիոն դոլար է ներդնում Մայամիում կիբերսպորտի կենտրոնի բացման համար: