Ռուսական կիբերսպորտային ակումբ Extremum-ը փակվել է: Ղեկավարությունը նշել է, թե կազմակերպությունում առաջացած դժվարությունները հասել էին գագաթնակետին: Թեպետ ուղիներ են փնտրել դժվարին կացությունից դուրս գալու համար, սակայն իրական գործողություններ չեն կատարվել:

Ակումբը լուծարվել է 2021 թվականի օգոստոսին՝ շուրջ մեկ տարի առաջ, սակայն ղեկավարությունն այդ մասին երեկ է հաղորդել հրապարակավ: CS:GO-ի թիմը լուծարվել էր մեյջորի անհաջող որակավորումից հետո, իսկ DOTA-ի կազմը՝ DPC-լիգայում անհաջող ելույթներից հետո: 

Նշվում է, թե ակումբի ներդրողների նպատակն է եղել կազմի դուրս գալը մեյջոր, սակայն անհաջողություններից հետո ցրել են թիմերը, խաղացողներին դուրս բերել տրանսֆերի, սառեցրել բոլոր նախագծերը: CS:GO-ի թիմն ուղարկվել էր ամբողջովին պահեստային նստարան 2021-ի հոկտեմբերի 18-ին, իսկ DOTA 2-ի կազմը՝ նույն տարվա սեպտեմբերին: