Հյուսիսամերիկյան Tempest Gaming կիբերսպորտային կազմակերպությունը CS:GO-ի նոր կազմ է ստորագրել, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ դա սխալմունք է եղել: Տեղեկությունը հայտնվել է Dust2 պորտալում։

Օգոստոսի 7-ին Tempest Gaming-ը սոցիալական ցանցերում հայտարարել է timberman ռոստերի միանալու մասին, որի խաղացողները նախկինում բազմիցս արգելքներ են ստացել մրցաշարերում հոմոֆոբ, ռասիստական և տրանսոֆոբ արտահայտությունների համար: Հայտարարությունից երկու ժամ անց կազմակերպությունը հեռացրել է հաղորդագրությունը։ Ավելի ուշ TwitLonger-ի գրառման մեջ կազմակերպության սեփականատերերը նշել են, որ գործարքի մասին տեղյակ չեն եղել, այն անցկացրել է ակումբի մենեջերը՝ առանց ղեկավարների հետ համաձայնեցնելու: Նրանց խոսքով ռոսթերի գնումն անընդունելի է, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ Tempest Gaming-ի հեղինակության վրա։

Ակումբի սեփականատերերը ներողություն են խնդրել խաղացողներից ու երկրպագուներից և հայտնել, թե հրաժարվում են գործարքից ու չեն պատրաստվում ապագայում ստորագրել միքսի միացում: Մենեջերը, ով ձեռք է բերել ռոսթերին, հրաժարական է տվել իր պաշտոնից:

Tempest Gaming-ը կիբերսպորտային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ակումբը կազմեր ունի League of Legends և Valorant խաղերից, որոնք հանդես են գալիս պրոֆեսիոնալ մրցաբեմում: