CS:GO-ի Cloud9 կազմի ռուս խաղացող Վլադիսլավ Nafany Գորշկովը խոսել է մեյջորի հնարավոր անցկացման մասին մրցաշարային օպերատոր BLAST-ի կողմից: Վերջինս անդրադարձել է նաև IEM Rio Major 2022-ի սպասելիքներին:

Խաղացողի տեսանկյունից Ինձ դուր չի գալիս, թե ինչպես է BLAST-ը մրցաշարեր անցկացնում։  Հանդիսատեսի տեսանկյունից Նա ամեն ինչ անում է գերազանց։ Ես չգիտեմ, թե ինչպես է լինելու ապագայում։ Եթե կազմակերպիչներն առանցքային համարեն խաղացողներին, ապա ամեն ինչ հիանալի կլինի, իսկ եթեամեն ինչ սովորականի պես լինի, ապա ոչ զվարճալի բան չեմ տեսնում:

Ինչ վերաբերվում է IEM Rio Major 2022-ին, ապա հետևյալն է նշել կիբերմարզիկը.

Ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի այնտեղ, քանի որ ես գիտեմ, որ բրազիլացիները շատ տաքարյուն երկրպագուներ են։ Առնվազն լինելու է շատ բարձրաձայն, ու դա լավ է: Գումարած, մենք շատ երկրպագուներ ունենք Բրազիլիայից: Հիանալի կլիներ, եթե FalleN-ը բեմ դուրս գար հենց որպես խաղացող։ Դա հետաքրքիր կլինի պատմության տեսանկյունից:

Հուլիսի 21-ին BLAST ընկերության կառավարիչ տնօրեն Շարլոտտա Քեննին մեկնաբանել է Մեյջոր կազմակերպելու հնարավորությունը: Նա հայտարարել է, որ մրցաշարային օպերատորը նման պլաններ ունի, սակայն վերջնական որոշումը կախված կլինի նաև խաղային համայնքի ցանկությունից: