Կիբերսպորտային ակումբ Fnatic-ի CS:GO կազմին է միացել հոլանդացի պրոֆեսիոնալ խաղացող Դիոն FASHR Դերքսենը: Տրանսֆերի անոնսը տեղի է ունեցել բրիտանական ակումբի պաշտոնական սոցիալական ցանցերում: 

Դերքսենը փոխարինման է եկել շվեդ խաղացող Լյուդվիգ HEAP Ալոնսոյին, որը հանդես էր գալիս 2022 թվականի հունիսից այս կազմում։ Նրա հետ Fnatic-ը խաղացել է ընդամենը մեկ մրցույթում՝ REPUBLEAGUE Season 3 մրցաշարում, որտեղ գրավել է երկրորդ տեղը: 

FASHR-ը 2016 թվականից հանդես է գալիս CS:GO-ի պրոֆեսիոնալ բեմում: Հոլանդացին խաղացել է Budapest Five-ի, ECSTATIC-ի, Lyngby Vikings-ի ու այլ թիմերի համար: Կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 53 հազար դոլար: