Dust2 կայքը հետազոտություն է անցկացրել ամերիկյան CS:GO խաղացողների շրջանում, պարզելու համար, թե որքան կցանկանային վաստակել վերջիններս: Հարցմանը մասնակցել են ամերիկյան ESEA Advanced-ի և ESL Challenger League-ի 50 խաղացողներ ու մարզիչներ՝ 17-ից մինչև 32 տարեկան հասակի: Նրանց մեծ մասը (54%) երբեք չի ստացել աշխատավարձ՝ CS:GO խաղալու համար:

Հարցվողները պատասխանել են նաև, թե ինչքան կցանկանային տարեկան վաստակել CS:GO խաղալու դիմաց: Հարցվածների 36 տոկոսը կցանկանար 21-30 հազար դոլար աշխատավարձ, 24 տոկոսն ընտրել է 31-40 հազար դոլար աշխատավարձի չափը: Միայն 12 տոկոսն է ցանկանում 40 հազար դոլարից բարձր աշխատավարձ: