Relog Media-ի կողմից անցկացվող Roobet Cup 2022-ում հաղթող է հռչակվել Berlin International Gaming-ը։ BIG-ի տղաները 250,000 դոլար մրցանակային ֆոնդով առաջնության եզրափակչում հանդիպել են մեյջորի հաղթող FaZe Clan-ին և 2-1 հաշվով հաղթանակ տարել նրանց նկատմամբ։ Հատկանշական է, որ խմբային փուլում BIG-ն արդեն մեկ անգամ նույն հաշվով առաջ  էր անցել FaZe-ից, սակայն վերլուծաբանները դեռևս հավատում էին, որ չեմպիոն կդառնա FaZe-ը։ 

Առաջնությունում հաղթող թիմը կստանա 150,000 դոլար, իսկ երկորդ տեղը զբաղեցրածը՝ 50,000։