BLAST Premier: Spring Finals 2022 առաջնության գրանդ եզրափակիչում ուկրաինական Natus Vincere2:0 հաշվով հաղթանակ տարավ մրցակից Vitality թիմի նկատմամբ: Թիմերը խաղացին Mirage և Overpass խաղաքարտեզներում, որտեղ գրանցվեց համապատասխանաբար 16:8 ու 16:6 խաղային արդյունքը:

Սիմփլի թիմը հերթական հաղթանակն է տանում CS:GO-ից անցկացված առաջնությունում: Չեմպիոնության համար կազմը վաստակեց BLAST Premier: World Final 2022-ի սլոթ, 200 հազար դոլար մրցանակյին գումար և Blast Premier-ի 4 հազար վարկանիշային միավոր: Չեմպիոն դառնալու ճանապարհին NAVIն հաղթել էր նաև FaZe Clan և OG թիմերին:

BLAST Premier: Spring Finals 2022-ը տեղի ունեցավ հունիսի 15-ից 19-ը Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում: Մրցանակային ֆոնդը 425 հազար դոլար էր: