Դանիացի պրոֆեսիոնալ կիբերմարզիկ Պիտեր dupreeh Ռասմուսենն ավարտել է PGL Major Antwerp 2022-ը անհատական 0.95 վարկանիշով: Սա Նրա կարիերայի ընթացքում մեյջորների շրջանակում ամենավատ ցուցանիշն է համարվում: 

Dupreeh-ը պրոֆեսիոնալ մրցաբեմում երկու ներկայացուցիչներից մեկն է, որոնք առանց բացառության մասնակցություն են ունեցել աշխարհի բոլոր առաջնությունների հիմնական փուլերին: Նրանից բացի բոլոր մեյջորներին մասնակցել է նաև ֆրանսիացի խաղացող Ռիշար Shox Պապիլիոնը։ Ռասմուսենի նախորդ վատագույն արդյունքն եղել էր 0.99 վարկանիշը՝ ESL One Cologne 2016-ում և PGL Major Stockholm 2021-ում, որտեղ դանիացին հանդես էր եկել Astralis-ի կազմում: PGL Major Antwerp 2022-ում կիբերմարզիկը խաղացել է Team Vitality-ի կազմում: Թիմին չէր հաջողվել դուրս գալ «Լեգենդներ» փուլից, լքելով մրցաշարը: