Imperial Esports-ի ավագ խաղացող Գաբրիել FalleN Տոլեդոն խոսել է թիմի անցկացրած խաղերի մասին՝ CS:GO-ի PGL Major Antwerp 2022-ում: Twitter-ում Նա նշել է, որ իր կազմը բավականին բարձր արդյունքների է կարողացել հասնել՝ չնայած փլեյ-օֆֆ անցնելու ցանկությանը:

GG WP, Copenhagen Flames - Ահա և ավարտվեց մեր թիմի համար առաջին խոշոր մրցաշարը։ Ցանկանում էինք անցնել փլեյ-օֆֆ և կար զգացում, որ մենք կարող ենք դա անել, բայց ճշմարտությունն այն է, որ կազմն ավելի հեռուն գնաց, քան պետք է լիներ: Եկեք շարունակենք մարզվել, մրցել մրցաշարերում ու առաջ մղենք Բրազիլական սերը CS:GO-ի նկատմամբ:

PGL Major Antwerp 2022-ի Legends փուլի վճռորոշ խաղում Imperial-ի կազմը 2:0 հաշվով զիջեց Copenhagen Flames-ին ու լքեց մրցաշարը, զբաղեցնելով 9-11րդ տեղը և վաստակելով 8 750 դոլար մրցանակային գումար: