Team Vitality-ի խաղացողներ Պիտեր dupreeh Ռասմուսենը և Էմիլ Magisk Ռեյֆը դիմել են երկրպագուներին՝ PGL Major Antwerp 2022-ում կրած պարտությունից հետո: Twitter-ում դանիացի կիբերմարզիկները ներողություն են խնդրել այն բանի համար, որ չեն արդարացրել երկրպագուների սպասելիքները:

[Ավարտեցին մեյջորի ելույթն այս վիճակագրությամբ] 2:3՝ Heroic-ին զիջելուց հետո: Ծանր պարտություն է և ես շատ եմ ցավում դրա համար։ Ներողություն եմ խնդրում մեր բոլոր երկրպագուներից:
Magisk

Dupreeh-ն իր հերթին սահմանափակվել էր ավելի հակիրճ մեկնաբանությամբ՝ վճռորոշ խաղում կրած պարտությունից հետո, գրելով պարզապես «Ներողություն...» արտահայտությունը: Ավելի ուշ կիբերմարզիկը գրել էր.

Մրցաշարում պարտվելը ցավալի է, բայց ավելի ցավալի է, երբ պարտվում ես մեյջորում։ Երբ պատրաստ լինեմ, նորից կսկսեմ նայել ապագային և անցյալը կթողնեմ ետևում։ Շնորհակալություն:

Legends փուլի վերջին ռաունդում Team Vitality-ի կազմը 1:2 հաշվով պարտվեց Heroic-ին և դուրս մնաց PGL Major Antwerp 2022-ից: