Cloud9 կազմի խաղացող Աբայ HObbit Հասենովը խոսել է PGL Major Antwerp 2022-ում Imperial Esports-ի դեմ պարտված խաղի մասին: Նա նշել է, որ միշտ հարգանքով է վերաբերվել բրազիլական բեմի աստղերին, ինչպես նաև խոստովանել է, որ իր թիմի համար մրցաշարը շատ բարդ է ստացվել:

Ես հատուկ հարգանքով եմ վերաբերվում Fallen, Fer, Fnx, Boltz, Vini անուններին: Մեկ անգամ չեմպիոնը չեմպիոն է ընդմիշտ։ Սա շատ ծանր մրցաշար էր մեզ համար։ GG և շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, անկախ ամեն ինչից:

Մայիսի 16-ին Cloud9 և Imperial Esports թիմերն անցկացրեցին PGL Major Antwerp 2022-ում «Լեգենդներից» դուրս գալու համար մրցապայքար: Բրազիլական թիմը հաղթել է 2:1 հաշվով, դուրս մղելով Հասենովի թիմին առաջնությունից: CS:GO-ի մեյջորում Cloud9-ը զբաղեցրել է 12-14րդ հորիզոնականը, վաստակելով 8.750 հազար դոլար: Imperial Esports-ի հաջորդ մրցակցին է Copenhagen Flames-ը:

PGL Major Antwerp 2022-ը տեղի է ունենում մայիսի 9-ից 22-ը Բելգիայում: Թիմերի համար խաղարկվում է մեկ միլիոն դոլար: