Կիբերսպորտի ինտեգրման հանձնաժողովը որոշում է կայացրել համալրել միջազգային կազմը ևս 4000 աշխատակիցներով։ Թափուր հաստիքներում նշանակվողները կօգնեն ESIC-ի բոլոր գործառույթներում՝ հետաքննություններից մինչև տեխնիկական հարցերով ապահովում։

Նրանք հիմնավորում են այսքան շատ աշխատակիցների ձեռք բերելը մեկ հիմնական փաստով։ 2020-ից ի վեր ավելացել են կասկածելի <<պայմանավորված հանդիպումները>> և դրանց վրա խաղադրույքները՝ 275 տոկոսով։ Որպեսզի թիմը հասցնի ստուգել բոլոր հանդիպումները, անհրաժեշտ է ավելի շատ աշխատուժ։ Հանձնաժողովն արդեն ստացել է բավարար ներդրումներ, որպեսզի քիչ թե շատ կարողանա ապահովել նոր աշխատակիցներին համեստ վարձավճարով։ Հետագայում ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն հաստիքների վերաբերյալ։