NVIDIA-ն թողարկել է 2023 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությունը: Այն հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։

Երեք ամսվա ընթացքում մաքուր շահույթը կազմել է 680 մլն դոլար, ինչը 4%-ով ավելի է, քան երկրորդ եռամսյակում, բայց տարեկան կտրվածքով 72%-ով պակաս է: Այս ցուցանիշների վրա զգալիորեն ազդել են NVIDIA-ի խաղային ենթամասի եկամուտները։ Նշյալ հատվածում հաջողվել է 1.5 մլրդ դոլար ստանալ՝ 51 տոկոսով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և 12 տոկոսով պակաս, քան երկրորդ եռամսյակում։ Աճ են գրանցել սերվերային ստորաբաժանման ցուցանիշները - այն 31 տոկոսով ավելի բարձր է եղել, քան 2022 ֆինանսական տարվա հուլիս - սեպտեմբեր ամիսներին։

Զեկույցի հրապարակումը, չնայած բացասական ցուցանիշների առկայությանը, առաջացրել է NVIDIA-ի բաժնետոմսերի արժեքի 3.2% աճ: Բանն այն է, որ վերլուծաբանները կանխատեսում էին երրորդ եռամսյակի վատագույն արդյունք ընկերության համար, սակայն կորուստներն ավելի ցածր են, քան կանխատեսում Էին փորձագետները: