Twitch-ի ալիքներից ELEAGUE TV-ը կիբերսպորտային ալիքների շրջանում դարձել է առաջատարը դիտողների թվով: CS:GO ELEAGUE Major 2018-ի Գրանդ եզրափակչի ընթացքում Faze Clan ու Cloud9 թիմերի միջև այս մրցաշարային օպերատորի եթերին միաժամանակ հետևել է ավելի քան 1.1 միլիոն մարդ: Վիճակագրությունը տրամադրել է Esports Charts կայքը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Riot Games-ի Twitch ալիքը՝ 2022 World Championship-ի վճռական խաղով: T1-ի և DRX-ի միջև Գրանդ եզրափակիչն ունեցել է իր գագաթնակետին 990.2 հազար հանդիսատես: Թոփ 3-ում ընդգրկվել է dota2ti_ru ալիքը՝ Team Spirit-ի և PSG:LGD-ի դիմակայությամբ The International 2022-ի շրջանակում: Այդ խաղին միաժամանակ հետևել է 812.8 հազար մարդ։

ELEAGUE Major 2018-ը տեղի է ունեցել հունվարի 12-ից 28ն ԱՄՆ-ում: Վճռական խաղում Cloud92:1 հաշվով հաղթեց FaZe-ին և դարձավ մրցաշարի չեմպիոն: