Electronic Arts-ը կիսվել է երկրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվությամբ:

  • Եկամուտ՝ 1,9 միլիարդ դոլար(4%-ով ավելի նախորդ տարվա համեմատ)
  • Զուտ եկամուտ՝ 1,75 միլիարդ դոլար (նախորդ եռամսյակի համեմատ 5%-ով պակաս)
  • Զուտ շահույթ՝ 299 միլիոն դոլար (2%-ով ավելի է նախորդ տարվա նկատմամբ)


Ընկերությունը նշել է, որ FIFA 23-ի գործարկումը ամենահաջողն է դարձել ֆրանշիզայի ողջ պատմության ընթացքում, ինչն ազդել է հրատարակչի վաճառքի և շահույթի աճի վրա երկրորդ եռամսյակում: Ֆուտբոլային սիմուլյատորի թողարկումից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում դրա վաճառքն աճել է 10%-ով՝ նախորդ տարվա հրատարակության համեմատ: Ultimate Team-ի խաղացողների թիվը նույնպես աճել է 6%-ով:

Electronic Arts-ը հայտնում է, որ կոնսոլներից ստացված եկամուտները նվազել են 3%-ով, մոբայլ խաղերի զուտ շահույթն աճել է 27%-ով: