Valve ընկերության Steam թվային խանութը նոր ռեկորդ է սահմանել ցանցում գտնվող օգտատերերի թվով։ Հոկտեմբերի 23-ի երեկոյան առցանցը պիկում թվային հարթակում կազմել է ավելի քան 30 մլն մարդ: Վիճակագրական տվյալները տրամադրել է SteamDB ծառայությունը:

Ռեկորդային արդյունքը միաժամանակ 30 032 005 օգտվողն էր: SteamDB-ի տվյալներով՝ Valve-ի այս հարթակն արդեն մի քանի անգամ մոտ է եղել 30 մլն նշագծին, օրինակ՝ 2022 թվականի ապրիլի 3-ին առցանցի առավելագույն քանակը կազմել էր 29 986 681-ը։