Վերլուծաբան Դեյվ Գիբսոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում PlayStation 5-ի ներմուծման ծավալն անցած սեպտեմբերին աճել է 400 տոկոսով՝ 2021 թվականի համեմատությամբ:

Xbox-ի համար պատկերն այս ցուցանիշներով այդքան հաջող չեն, սակայն տվյալները խոսում են այն մասին, որ Կանաչ կոնսոլն ևս ունեցել է ներմուծումների աճ՝ 89%-ի չափով: Ամենից վատ իրավիճակը Nintendo-ի մոտ է՝ 59 տոկոս անկումով։ Գիբսոնը նշել է, որ Nintendo-ն ավելացնում է արտադրությունն ու օգտագործում ավիափոխադրումները, իսկ ընթացիկ տվյալները հաշվի են առնում միայն ծովով առաքումը։ Միանգամայն հնարավոր է, որ ընդհանուր պատկերն ընկերության համար այսքան բացասական կարող է չլինել: