Պատմության մեջ առաջին անգամ խաղային ինդուստրիան ապրում է լսարանի անկում: 2022 թվականին այն կորցրել է 150 մլն խաղացողների։ Դա բացատրում են ինֆլյացիայով, Covid-19-ի հետ կապված կարանտինի ավարտով, Չինաստանում կարգավորիչների խնդիրներով և այլ գլոբալ փոփոխություններով։

SafeBettingSites-ի տվյալներով՝ այս տարի կոնսոլներում, համակարգիչներում ու մոբայլ սարքավորումներում խաղացողների թիվը կկազմի շուրջ 2.46 մլրդ մարդ: 2021 թվականին այս ցուցանիշն եղել է 2.61 միլիարդ օգտատեր: Ընդ որում, 2023 թվականին արդյունաբերությանը սպասում է «վերականգնում» - ընդհանուր լսարանը կավելանա 3.6%-ով և կհասնի 2.55 մլրդ խաղացողների:

  • Մոբայլ շուկային սպասում է 9%-ով անկում 2022 թվականին: Օգտատերերի թիվը 1.79 միլիարդից կնվազի մինչև 1.63 միլիարդը: 2023 թվականին սպասվում է մինչև 1.66 միլիարդ խաղացողների աճ:
  • Բեռնվող խաղերը 2022 թվականին կներգրավեն 1.17 մլրդ խաղացողների, ինչը 4 տոկոսով պակաս է, քան 2021 թվականին: 2023 թվականին թիվը կավելանա մինչև 1.22 մլրդ օգտատերը:
  • Առցանց խաղերի լսարանը 2023-ին կհասնի 1.1 միլիարդ խաղացողների, ընդ որում, 2022 թվականին սեգմենտին սպասում է անկում 2%-ի չափով:
  • Ամենից շատ խաղացողների թիվը կկրճատվի Չինաստանում: 2021 թվականին գրանցվել է 780 մլն խաղացող, իսկ 2022 թվականին՝ 676 մլն: 2023 թվականին ցուցանիշը կարող է կազմել 636 մլն մարդ:
  • Լսարանի անկում կանխատեսում են նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Մեծ Բրիտանիայի շուկաներում:
  • Լսարանի աճ սպասվում է Հարավային Կորեայում: 2021 թվականին խաղացողները կազմել են 345.2 մլն, իսկ 2022 թվականին Նրանց թիվը կարող է հասնել 410.4 միլիոնի: 2023 թվականին կանխատեսում են մինչեւ 447 մլն մարդու աճ: