Անցյալ շաբաթ Բրազիլիայի Տնտեսական Պաշտպանության Վարչական Խորհուրդը (CADE) հաստատել էր Microsoft-ի ու Activision Blizzard-ի միջև գործարքը: Համացանցում տեղադրելով համապատասխան փաստաթուղթը, կարգավորիչը նաև տեղեկատվություն է հայտնել այն մասին, թե Microsoft-ը Xbox Game Pass ծառայությունից որքան գումար է վաստակել 2021 թվականին: Հաշվարկներում ներառված է միայն կոնսոլային սեգմենտը՝ առանց Անհատական Համակարգիչների:

Ստացված տվյալների համաձայն, անցած տարվա ընթացքում ծառայությունից ընկերությունը «քաղել է» 2.9 մլրդ դոլար եկամուտ։ Սա մոտավորապես 18%-ն է ընդհանուր տարեկան եկամուտների Xbox-ից (16,28 մլրդ դոլար) և 30%-ը խաղերի ու ծառայությունների եկամուտից(12,581 մլրդ դոլար): 

Հայտնի է, որ 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Xbox Game Pass-ի բաժանորդների թիվը 15-ից հասել է 18 միլիոնի: Այս տարվա հունվարի սկզբին թիվը կազմել է արդեն 25 միլիոն բաժանորդ:

Հիշեցնենք, որ Microsoft-ի և Activision Blizzard-ի միջև միաձուլման գործարքը պետք է ավարտվի մինչև 2023 թվականի հունիսի վերջը: Այն գնահատվում է 68.7 մլրդ դոլար: