Genshin Impact-ի թողարկումից անցել է երկու տարի և այս ժամանակահատվածում խաղը միայն մոբայլ սաքավորումների դեպքում կարողացել է վաստակել ավելի քան 3.7 մլրդ դոլար եկամուտ: 

Sensor Tower վերլուծական գործակալության համաձայն, այս ցուցանիշով խաղը զբաղեցնում է առաջատարների երրորդ հորիզոնականը: Նրանից շատ վաստակել են Honor of Kings-ը՝ 5.5 մլրդ դոլար և PUBG Mobile-ը 4.9 մլրդ դոլար եկամուտներով:

Եթե խոսենք Չինաստանից դուրս շահույթի մասին, ապա այստեղ Genshin Impact-ը 2.5 մլրդ դոլարով երկու տարվա ընթացքում երկրորդ տեղում է Roblox-ից հետո, որը միևնույն ժամանակահատվածում մի փոքր ավելի շատ է վաստակել: Իսկ երրորդ հորիզոնականում է Candy Crush Saga-ն՝ 2.3 մլրդ դոլարով։  Ինչ վերաբերում է այն տարածաշրջաններին, որտեղ Genshin Impact-ն ամենաշատն է վաստակել, ապա Չինաստանից հետո գալիս են Ճապոնիան ու ԱՄՆ-ը: Այս երկրների խաղացողներն ապահովել են խաղի շահույթի 24%-ը և 17%-ը համապատասխանաբար:

iOS և Android սարքերից բացի, խաղը հասանելի է նաև PC ու PlayStation պլատֆորմաներում էլ: