Krafton ընկերությունը, որը հայտնի է PUBG: Battlegrounds թագավորական մարտով, հայտնել է 2022 թվականի առաջին եռամսյակի ռեկորդային հասույթի մասին: Այն կազմել է 405.7 միլիոն դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է ընկերության համար եռամսյակային կտրվածքով։
Այս ժամանակահատվածում եկամուտն աճել է 17.8 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ և 13.5 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, օպերացիոն եկամուտը կազմել է 241.9 միլիոն դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 190.2 միլիոն դոլար: Կտրուկ շահույթի աճը պայմանավորված է եղել գործառնական ծախսերի կրճատման հետ, այդ թվում մարքեթինգի ու այլ ծախսերից: Շահույթի ավելացմանը նպաստել է նաև PUBG: Battlegrounds-ի անցումն անվճար մոդելի, որն ազդարարվել էր 2022 թվականի հունվարին։ Սա հանգեցրել էր ամսական խաղացողների թվի աճ՝ երեք անգամով:
Տարեսկզբից ի վեր ավելի քան երկու անգամ աճել է վճարովի օգտատերերի թիվը: Արդյունքում PUBG: Battlegrounds-ի PC-տարբերակը բերել է 82.3 միլիոն դոլար: Իսկ խաղի կոնսոլային տարբերակների վաճառքներն անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 124 տոկոսով։
Այս տարի Krafton-ը պատրաստվում է թողարկել նոր խաղեր, ինչպիսիք են Callisto Protocol-ը և Project M-ը, Subnautica-ի ստեղծողների նոր նախագիծը: