Խաղային շուկայում խոշորագույն հանրային ընկերությունների եկամուտների մասին վիճակագրություն ներկայացրել է Newzoo վերլուծական գործակալությունը, նաև տալով պատասխան, թե ինչու է խաղային արդյունաբերությունը շարունակում շարժվել դեպի կոնսոլիդացիան:

Խաղերի վաճառքից ստացված հասույթի գծով առաջատար տասնյակ ընկերությունները 2021 թվականի ընթացքում միասին վերցրած 126 միլիարդ դոլար են վաստակել: Սա 10 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: 2021 թվականի խաղերից ընդհանուր հասույթը կազմել է 193 միլիարդ դոլար: Առաջին 10 ընկերություններին բաժին է ընկնում այդ գումարի մեծ մասը, սակայն վերջիններիս մոտ համապատասխան աճը վերջին 12 ամիսների ընթացքում գրանցվել է դանդաղ տեմպերով:

Tencent-ը մնում է առաջատար, ընդ որում բավական մեծ տարբերությամբ: 2021 թվականի ընթացքում ընկերության հասույթն աճել է 9.9 տոկոսով՝ մոբայլ խաղերի հաջողությունների ու League of Legends ֆրանշիզայի զարգացման շնորհիվ: Մեծ եռյակից վստահ աճ է պահպանել միայն Microsoft-ը - նրա եկամուտը բարձրացել է 9.6 տոկոսով, մասամբ Xbox Game Pass ծառայության բաժանորդագրության շնորհիվ: Sony-ի եկամուտը 2021-ին խաղերից նվազել է 2.3 տոկոսով, իսկ 2020-ի համեմատ Nintendo-ի եկամուտն աճել է 1.9%-ով:

Մոբայլ շուկան 2021-ին աճել է 12.5 տոկոսով, իսկ դրա հետ մեկտեղ աճել է նաև Apple և Google ընկերությունների եկամուտը թվային հարթակներից ստացված: Վաճառքներն աճել են համապատասխանաբար 17.7 ու 20.8 տոկոսով:

Թոփ 10ում գտնվող ընկերությունների ավելի դանդաղ աճը՝ ցուցակի վերջում գտնվողների համեմատ, պատճառներից մեկն է, թե ինչու նրանք շահագրգռված են ընդլայնել սեփական բիզնեսը գործարքների միջոցով: Եթե պատկերացնենք, որ 2021 թվականին Microsoft-ն արդեն ուներ Activision Blizzard-ին, իսկ Take-Twoն ավարտել էր Zynga-ի գնումը, ապա թոփ-10ն արդեն նկատելիորեն այլ տեսք կունենար։ Microsoft-ը կշրջանցեր Sony-ին ընդհանուր հասույթով և կզբաղեցներ երկրորդ տեղը, իսկ Take-Twoն կընդգրկվեր տասնյակում: Tencent-ը միևնույն է կմնար առաջատարը և դժվար է պատկերացնել, որ նրան մոտ ժամանակներս կարող են տեղափոխել այլ հորիզոնական։