Newzoo-ն հայտնում է, որ խաղային շուկայի ծավալը մինչև ընթացիկ տարվա վերջ կկազմի 203.1 միլիարդ դոլար: Դա 5.4 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի վերջին է եղել։ ԱՄՆ-ը (50,5 մլրդ դոլար) 2022 թվականին առաջ կանցնի Չինաստանից (50,2 մլրդ դոլար) ընդհանուր հասույթով:

Խաղերից օգտվողների ընդհանուր թիվը կհասնի 3.09 միլիարդին մինչև 2022 թվականի վերջը: Կոնսոլային շուկան տարվա արդյունքներով կվաստակի 56.9 միլիարդ դոլար՝ 2021-ի համեմատությամբ 8.4 տոկոս աճ ցույց տալով: PC-շուկան կաճի 1.9 տոկոսով ու կհասնի 41 միլիարդին, միևնույն ժամանակ PC-ում խաղերի վաճառքները կաճեն 3.2 տոկոսով:

2022 թվականին մոբայլ խաղերից ստացված հասույթը պատմության մեջ առաջին անգամ կկազմի ավելի քան 100 միլիարդ (մոտավորապես 103,5)՝ 5.1 տոկոսով ավելի շատ, քան 2021 թվականին:

2024 թվականին խաղային շուկան ըստ կանխատեսումների պետք է հասնի 222.6 միլիարդի: