Genshin Impact մոբայլ տարբերակի խաղացողները նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ ծախսել են ավելի քան 3 միլիարդ դոլար: Թվերի մասին հայտնում է GamesIndustry պորտալը՝ վկայակոչելով Sensor Tower վերլուծական գործակալությանը:

Վերլուծաբանների տվյալներով խաղը հրատարակչին յուրաքանչյուր կես տարին միջինում ապահովում է 1 մլրդ դոլարով: Ամենից շատ ծախսել են Չինաստանի բնակիչները՝ ընդհանուր քանակի 30.7 տոկոսը կազմելով: Հաջորդում են խաղացողները Ճապոնիայից՝ 23.7% քանակով և ԱՄՆ-ից՝ 19.7% ցուցանիշով: Sensor Tower-ի զեկույցում նշված է նաև, որ Genshin Impact-ը 2022 թվականի առաջին եռամսյակի ամենաեկամտաբեր մոբայլ խաղն է, իսկ ակտիվ օգտատերերի քանակն այդ ժամանակահատվածում ավելացել է 44 տոկոսով՝ 2021 թվականի համամետաության: