2022 թվականի առաջին եռամսյակն ամենաշահութաբերն Է դարձել Paradox Interactive հրատարակչության համար՝ նրա գոյության ողջ ընթացքում։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են ներդրողների առջև ֆինանսական հաշվետվության ժամանակ:

Հրատարակչության եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 48.75 միլիոն դոլար՝ 31 տոկոսով ավելի շատ, քան 2021-ի առաջին եռամսյակում էր: Օպերացիոն եկամուտը հասել է 21.35 միլիոն դոլարի(125 տոկոսով ավելի, քան նախորդ տարի), իսկ զուտ շահույթը կազմել է 17.26 միլիոն դոլար(120 տոկոսով ավելի, քան անցյալ տարի): Նման բարձր ցուցանիշների հիմնական հանգամանքը կապված է Crusader Kings III-ի և նրա համար նախատեսված Royal Court լրացման՝ կոնսոլների թողարկման հետ: Բացի այս, լավ ցուցանիշներ են գրանցել նաև Airports և Perfect Storm խաղերը:

Paradox Interactive-ը շվեդական հրատարակչություն է, որը զբաղվում է խաղերի մշակմամբ: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին, 2021-ի դրությամբ այն ունի 9 ստուդիա։ Ամենամեծ համբավը նրան բերեց Crusader Kings, Europa Universalis և Hearts of Iron խաղերը, որոնցով էլ մինչև այժմ շարունակում են զբաղվել ու զարգացնել ընկերությունում: