Overwatch կատեգորիան Twitch-ում առաջին տեղն Է զբաղեցրել հեռարձակումների ժամանակ դիտողների թվով: Blizzard Entertainment-ի մրցակցային շութերի երկրորդ մասի բետա-թեստավորման ցուցադրություններն ավելի քան 1.4 միլիոն մարդու են գրավել սթրիմներում:

Ենթադրվում է, որ Overwatch կատեգորիայում ակտիվության նման աճը կապված է նոր շութերի վաղ տարբերակին հասանելիություն ընձեռնելու հետ: Ցանկացողները կարող են միանալ բետա-թեստավորմանը` որոշակի հեռարձակումների ժամանակ անցկացնելով(չորս ժամ), պայմանով, որ Twitch-ի էջին կցված լինի Battle.net-ի պրոֆիլը: 

Overwatch 2-ի փակ թեստավորումը մեկնարկել է ապրիլի 27-ին։ Համապատասխան միջոցառումը կավարտվի մայիսի 17-ին: