Հեռարձակման հարթակ Twitch-ը ևս մեկ լուծում է առաջարկում նյարդայնացնող խնդրին։ Այժմ նրանք փորձարկում են գովազդի առկայության մասին ծանուցող զգուշացումը, որը թույլ կտա իմանալ, թե երբ է սկսվում գովազդը և բաց թողնել այն։ 

Մենք նաև ուղիներ ենք փնտտրում, որպեսզի առաջինը այս ֆունկցիան հասանելի դարձնենք ուղիղ եթերով խաղեր դիտող հանդիսատեսին։ Ավելին՝ տեսանյութի հենց ամենասկզբում գովազդ տեղադրել չի թույլատրվի։ Այս տարի մենք թողարկում ենք այնպիսի գործիքներ, որոնք ավելի հեշտ կդարձնեն հեռարձակողների և երկրպագուների միջև կապի հաստատումը՝ տարբեր էմոտների, ձայնային հաղորդագրությունների և այլնի միջոցով։ 

Սրանից առաջ հայտնի էր դարձել, որ հարթակը գործարկում է Sound Bites ֆունկցիան՝ ձայնային ծանուցումները, որոնք հնարավորություն են տալիս հետևորդների ուշադրությունը կենտրոնացնել ինչ-որ հայտարարության կամ հեռարձակման հատվածի վրա։