Աղբյուրները հայտնել են, որ Microsoft-ը նախատեսում է ChatGPT-ն ծրագրավորողի համար ներդնել մինչեւ 10 մլրդ դոլար։ Տեղեկությունն արդեն պաշտոնական մակարդակում հաստատել է ընկերությունը, հավելելով, թե սկսում է համագործակցությունը OpenAI-ի հետ:

Այդ գումարով ընկերությունները կմշակեն և կմեծացնեն գերհամակարգչային համակարգերը և կստեղծեն գործիքներ՝ Microsoft-ի արտադրանքներում Արհեստական Բանականության լուծումներ ներդնելու համար: Microsoft-ը կմնա նաև OpenAI-ի համար ամպային ծառայությունների բացառիկ մատակարարը: 2019 թվականին Microsoft-ն արդեն 1 միլիարդ դոլար էր ներդրել ստարտափում։ Բացի այդ, ընկերությունը ցանկանում է ChatGPT-ում ներդնել իր Bing որոնման համակարգը: