Ըստ Bloomberg-ի աղբյուրների, Nintendo-ն նախատեսում է հաջորդ ֆինանսական տարվա սկզբին ավելացնել Switch-ի արտադրության տեմպերը:

Ընկերությունն իբր կապվել է գործընկերների հետ՝ տեղեկացնելով նրանց գալիք ապրիլ ամսվա իր ծրագրերի մասին: Ըստ Nintendo-ի ղեկավարների, անցյալ տարվա մատակարարումների անկումը պայմանավորված էր բաղադրիչների պակասով, այլ ոչ թե խաղացողների շրջանում կոնսոլի պահանջարկի անկմամբ: Նախկինում արտադրության դանդաղեցման վրա ազդել է նաև կորոնավիրուսային համաճարակը, ընդ որում այդ խնդիրներն ազդել են ընդհանուր առմամբ բոլոր կոնսոլների արտադրողների վրա։ Ամենավատ վիճակում եղել է PlayStation 5-ը, իսկ իրավիճակը սկսել է շտկվել միայն վերջերս։

Անկախ ընկերության այս պլաններից, միևնույն է որոշ երկրպագուներ սպասում են Switch-ի նոր տարբերակի հնարավոր թողարկմանը, որն ըստ լուրերի, կարող է շուկա դուրս գալ 2024 կամ 2025 թվականներին: