Meta ընկերությունը Quest վիրտուալ իրականության սարքի սեփականատերերին հայտնել է աջակցության մոտալուտ դադարեցման մասին: Առաջին սերնդի Quest VR-ի համար տեխնիկական կամ ծրագրային նոր գործառույթներն այլևս չեն հայտնվի։

Մարտի 5-ից սարքի սեփականատերերը չեն կարողանա օգտվել Horizon Home հավելվածի սոցիալական գործառույթներից - նրանց հասանելի չեն լինի ընկերների այցելությունները և հյուրերի ընդունելությունը: Հնարավոր չի լինի նաև ստեղծել սեփական խմբեր կամ միանալ այլ մարդկանց:

2024 թվականին ընկերությունը կդադարեցնի նաև սարքի աշխատանքում կրիտիկական սխալների վերացման աշխատանքները։ Այդ ժամանակ կդադարեցվի որևէ տեսակի թարմացումներ ստանալը: Այնուամենայնիվ, սեփականատերերը կկարողանան շարունակել աշխատել իրենց սարքերի հետ և օգտագործել դրանց հետ համատեղելի հավելվածներ ու ծրագրեր:

2022 թվականին ընկերությունը թողարկեց Quest Pro-ի թանկարժեք տարբերակը: Աշխատանքներ են տարվում նաև Quest 3-ի մատչելի մոդելի վրա, որն էլ վաճառքի կհանվի 2023 թվականին։