Ճապոնական Sony և Honda ընկերությունները ներկայացրել են Afeela ավտոմոբիլային ապրանքանիշը։ Հայտարարությունը տեղի է ունեցել CES 2023 մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեքենան իրենից ներկայացնում է հինգդռնանի լիաքարշակ էլեկտրական ավտոմեքենա։ Մշակմամբ, արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվելու է Honda-ն, էլեկտրոնիկայով՝ Sony-ն, իսկ ծրագրային ապահովմամբ՝ Sony-ն Epic Games-ի հետ համատեղ։ Afeela-ն հագեցած կլինի ինքնավարման և ժամանցային համակարգով, որը թույլ կտա ոչ միայն երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել, այլև խաղալ PlayStation 5-ի նախագծերը: