Նոր թողարկված նկարները բացահայտում են Intel-ի ճանապարհային քարտեզը։ Նրանք ցույց են տալիս մինչև 2024-ի երրորդ եռամսյակը թողարկվելիք տեսաքարտերը։ Ապագայի նոր տեսաքարտերի շարքը կկոչվի Intel Arc BattleMage: Տեսաքարտերի արտադրությունում բոլոր մատակարարները առաջնահերթություն են տալիս ոչ միայն հզորությանը, այլ նաև էներգախնայողությանը։ Այս միտումն արդեն հասկանալի դարձավ NVIDIA-ի վերջին ցուցադրությունից։ Ուստի, այս միտումը նկատվելու է նաև նրա մրցակիցների մոտ՝ Intel-ի և AMD-ի։ 

Intel-ը կառաջարկի Ray Tracing-ի բարելավված ֆունկցիոնալություն, իսկ 2023-ին կթողարկվեն Arc տեսաքարտի հավելյալ 2 մոդելներ` ACM+ G20 և ACM+ G21։ Ասում են, թե սրանք ոչ թե նոր չիպեր են, այլ արդեն եղածների բարելավված տեսակները։ Սպասվող մնացած մոդելները՝ ստորև։