Sony-ն բացահայտել է PlayStation 6 կոնսոլի թողարկման հնարավոր ժամկետը: Տվյալները հայտնվել են պաշտոնական փաստաթղթում, որն ընկերությունն ուղարկել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ որպես Microsoft ու Activision Blizzard ընկերությունների միջև գործարքի քննարկման մաս:

Sony-ի ներկայացուցիչները անհանգստացած են, որ Microsoft-ի և Activision Blizzard-ի միջև գործարքը կխանգարի PlayStation-ում Call of Duty-ի թողարկմանը: Ընկերությունը նշել է, որ ֆրանշիզան կարող է լքել իր կոնսոլները 2027 թվականին, երբ «թողարկվի PlayStation-ի նոր սերունդը»։

PlayStation 4 կոնսոլների՝ նախորդ սերնդի թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականին, իսկ 2016 թվականին թողարկվել է Pro տարբերակը։ PS5-ի ներկայիս մոդելը վաճառքի է հանվել 2020 թվականից: