NVIDIA-ի արտադրության խաղային տեսաքարտերի վաճառքը զգալիորեն նվազել է: Այդ մասին ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը հայտնել է ներդրողների առջև եռամսյակային ֆինանսական հաշվետվության ժամանակ։

Տրամադրված տվյալների համաձայն NVIDIA-ի խաղային ենթամասի եկամուտը 2022 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 2,04 մլրդ դոլար, ինչը 44 տոկոսով պակաս է, քան առաջին եռամսյակում և 33 տոկոսով պակաս է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում: Այս խնդրի լուծման համար NVIDIA-ի ղեկավարությունը որոշել է կապվել իր գործընկերների հետ՝ խաղային վիդեոքարտերի գները և քանակը կարգավորելու համար: