Sony Interactive Entertainment-ն ու Backbone ընկերությունները համատեղ ջանքերով գեյմփադ են ներկայացրել, նախատեսված iPhone-ի համար: Նոր սարքը ստացել է Backbone One — PlayStation Edition անվանումը, որի հոլովակը հրապարակվել Է YouTube-ում։

Մեծ մասով, նոր սարքավորումը հանդիսանում է սովորական գեյմփադ Backbone One-ը: Այն համատեղելի է iPhone-ի բոլոր վերջին մոդելների հետ, լիցքավորվում է սմարթֆոնից և ունի ականջակալի միակցիչ: Առանձնահատկությունը կայանում է դրա դիզայնում՝ DualSense ոճի տեսքով արված և կոճակների առկայությամբ, ինչպես նաև ընդգծվում է PlayStation-ի սպիտակ գույնը։ Սարքի արժեքը կկազմի 100 դոլար։