Sony Interactive Entertainment-ը պատմել է վիրտուալ իրականություն PS VR2 սարքին վերաբերող նոր մանրամասներ: Սարքի մասին տեղեկատվությունը հրապարակվել է PlayStation-ի պաշտոնական բլոգում:

Սարքը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ դիտել խաղացողի առջևում գտնվող տեղանքը՝ հատուկ ամրացված տեսախցիկի օգնությամբ: Սա արվել է նրա համար, որպեսզի օգտատերերը ստիպված չլինեն ամեն անգամ հանել սաղավարտը: Հնարավորություն է տալիս սթրիմերներին հեռարձակվող պատկերը բերել առաջին պլան:

Հնարավորություն է տալիս հարմարեցնել տարածքի կարգավորումները խաղի համար: Տեսախցիկի վրա ամրացված սքաներները տեղորոշում են պատերի ու կահավորման տարածությունը՝ բացահայտելով խոչընդոտները: Կարգավորիչների միջոցով հնարավոր է առավել ճշգրիտ որոշել սահմանները: Խաղի ընթացքում համակարգը նախազգուշացնում է, եթե օգտագործողը սահմանված տարածքն անցնում է և մոտենում է «վտանգավոր» կետին:

PS VR2-ը կաջակցի երկու ռեժիմներ՝ բովանդակությունից օգտվելու համար: Առաջինը լիարժեք վիրտուալ իրականությունն է 360° տակ, 4000×2040 ծավալով և HDR-ով, ինչպես նաև 90 կամ 120 Հց հաճախականությամբ: Երկրորդը կինոթատրոնի ռեժիմն է, որտեղ ցուցադրվելու է 1920×1080 պատկեր՝ HDR-ով և 24, 60 կամ 120 Հց հաճախականությամբ: