Intel Raptor Lake սերնդի պրոցեսորներն օգտատերերին հասանելի կդառնան 2022 թվականի հոկտեմբերից, ինչի մասին հայտնում են VideoCardz պորտալից:

Ապրանքատեսականու լիարժեք անոնսը նախատեսված է Intel Innovation միջոցառման համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: Ընդ որում, վաճառքի մեկնարկին կհայտնվեն միայն թոփ մոդելները: Միաժամանակ խանութներում կհայտնվեն նաև Z790 չիպսեթի վրա հիմնված մայրական սալիկները։

Մնացած բոլոր նորույթները օգտատերերին հասանելի կլինեն 2023 թվականի ձմռանից հետո: Չհաստատված տեղեկատվության համաձայն այդ նորություները հունվարի 5-ին CES 2023 ցուցահանդեսում կներկայացվեն: