Microsoft-ը հայտնել է, որ Xbox Series և Xbox One կոնսոլներում կհայտնվի Discord-ում ձայնային զրուցարանի աջակցությունը:

Ներկա պահից արդեն գործառույթը կարող են գնահատել Xbox Insider ծրագրի մասնակիցները, իսկ ավելի ուշ այն հասանելի կլինի նաև մյուսների համար։  Ճշգրիտ թողարկման ամսաթիվը չի հրապարակել, բայց խոստացել են ավելացնել գործառույթը շատ շուտով:

Օգտագործողները կարող են օգտվել խմբային զանգերից, կապվելով նաև PC ու մոբայլ սարքերի միջոցով երկխոսության մեջ մտնող ընկերների հետ: Շփվել հնարավոր կլինի զուգահեռ՝ խաղի ընթացքում: