Western Digital-ը թողարկել է առաջին լիցենզավորված SSD-ները PlayStation 5 կոնսոլի համար՝ 1 Տբայթ և 2 Տբայթ ծավալով: Մինչ այս պահը կոնսոլի համար լիցենզավորված սարք դուրս չէր եկել, թեպետ այն հանգամանքին, որ մինչև սա էլ խաղային սարքը հնարավորություն է ունեցել օգտագործել SSD M.2 NVMe:

WD_BLACK SN850 NVMe SSD for PS5 լիցենզավորված SSD-ն ներկայումս հնարավոր է ձեռք բերել բացառապես Western Digital-ի կայքից: Այլ հարթակներում պերիֆերիկ սարքը հասանելի կդառնա օգոստոսի կեսերից ոչ շուտ: 1 Տբայթ ծավալով սարքն արժե 169 դոլար, իսկ կրկնակի ծավալովի դեպքում օգտատերը կվճարի 279 դոլար: Բացի ծավալից տարբերվում են նաև արագագործությամբ:՝ 5300 Մբայթ/վայրկյանն ընդդեմ 5100 Մբայթ/վայրկյանի: