NACON-ի խաղային մշակումները և սարքավորումները դեռևս լայնորեն հասանելի են շուկայում, լինի դա նոր թողարկումներ կամ պարագաներ: Ընկերությունը NACON Connect-ում ներկայացրել է նոր ապրանքատեսականիներ, որոնք շուտով կհայտնվեն ու կհամալրեն խաղային սարքերը:

Ներկայացվել են երեք նոր ականջակալ՝ RIG 300 PRO, RIG 500 PRO GEN 2 և RIG 800 PRO. 300 PRO-ը: Սրանք թեթև ականջակալներ են, որը ճշգրտորեն հարմարեցված է 40 մմ աուդիոկոդավորմամբ, միկրոֆոնով ու թեթև և ամուր շրջանակով: 

Ներկայացվել է NACON Colorlight-ը, որը պարունակում է օրիգինալ Pro Compact-ի բոլոր գործառույթները: Այս վերահսկիչն ունի վեց անհատապես ծրագրավորվող LED-լուսավորություններ (դուք կարող եք ընտրել 25 տարբեր գույների միջև), որը թույլ է տալիս Ձեզ օգտագործել տրիլիոն գունավոր համադրությունններ Xbox Series ու Xbox One կոնսոլներն օգտագործելիս:

Ներկայացվել է նաև արկադային ջոստիկ NACON Daija-ն: Այս մեծ ու ծանր սարքը կթողարկվի 2022-ի վերջում՝ Xbox, PlayStation 5, PlayStation 4 ու PC սարքերի համար: Ավելի ուշ կարտադրվի նաև Revolution X Pro գեյմփադը:

Այս ամենը և ավելին հասանելի կդառնան 2022 թվականի երկրորդ կեսին: