Playground Games-ի համահիմնադիր Գևին Ռեբորնը, ով լքել էր ստուդիան 2022 թվականին, հայտնել է նոր թիմի ստեղծման մասին, որը կզբաղվի մեծ բյուջեյով տեսախաղերի մշակմամբ։ Այն ստացել է Lighthouse Games անվանումը և ներկայումս ունի 30 աշխատակից։

Այժմ ստուդիան աշխատում է նոր՝ չհայտարարված նախագծի վրա։ Այլ մանրամասներ չկան, բայց հաշվի առնելով Գևինի փորձը Dirt, Grid և Forza Horizon խաղերի վրա աշխատելիս, կարելի է ենթադրել, որ դա կլինի մրցարշավային սիմուլյատոր: Մշակողը նաև նշել է, թե Lighthouse Games-ից պետք է սպասել հղկված և տեխնիկական առումով առաջակարգ խաղերի։

Չնայած դժվար տնտեսական ժամանակաշրջանին՝ Ռեբորնը վստահ է իր ուժերին և հիշում է, թե 2010 թվականին ինչպես հիմնեց Playground-ը։ Նրա խոսքով՝ այս պահին արդյունաբերությունը քիչ է տարբերվում այն ժամանակներից - հրատարակիչները նվազեցրել են ծախսերը, իսկ ֆինանսավորումը կրճատվել է:

Հեղինակները ցանկանում են, որ ստուդիայի առաջին խաղը մեկնարկ հանդիսանա երկարաժամկետ ֆրանշիզայի համար: Թիմը փնտրում է նոր ծրագրավորողներ: