Կանադայի նահանգներից մեկում՝ Բրիտանական Կոլումբիայում, EA-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ ընկերությանը մեղադրելով անբարեխիղճ բիզնես վարելու և մոլախաղերի մասին օրենքը խախտելու մեջ:

Դատարանը մերժել է այս մեղադրանքը, թե EA-ի խաղերում առկա լուտբոքսերը խախտում են օրենքը: Փաստարկներից մեկն այն է, որ ի տարբերություն իրական մոլախաղերի, լուտբոքսերի բովանդակությունը չի կարող փոխանակվել իրական արժույթի հետ: Դատավորի կարծիքով դրանք կարելի է հավասարեցնել ազարտային խաղերին միայն այն դեպքում, եթե օգտատերը հնարավորություն ունենա գնել կամ վաճառել վիրտուալ իրեր երրորդ կողմի հարթակում։

Դատարանը պատրաստ է հայցը քննել միայն նշված լուտբոքսերը վաճառելիս մոլորության մեջ գցելու մեղադրանքի հիման վրա: EA-ն իր հայտարարության մեջ նշել է, որ գոհ է որոշումից և հաստատում է իր դիրքորոշումը, թե սեփական խաղերի մեխանիկաները ազարտային չեն կարող համարվել: