Amazon կորպորացիայում կրճատումների մասշտաբային ալիքը կանդրադառնա նաև Twitch սթրիմինգային ծառայության վրա: Աշխատանքից կզրկվի ավելի քան 400 մարդ: Այս մասին հայտնում է Eurogamer պորտալը։

Հունվարին Amazon-ի ղեկավարությունը հայտարարել էր 18 հազար աշխատակիցների կրճատման մասին, իսկ մարտի 20-ին հայտնել էր, որ աշխատանքից կհեռացվի ևս 9 հազար մարդ: Վերջինների թվում կլինեն Twitch-ի 400 աշխատակիցներ։ Սթրիմինգային ծառայության ներկայացուցիչները խոստացել են, որ կրճատված աշխատակիցները ծանուցում կստանան պայմանագրի դադարեցումից մեկ շաբաթ առաջ:

Twitch-ի ղեկավար Դեն Քլենսին աշխատանքից հեռացումների գլխավոր պատճառն անվանել է «ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը»։ Բացի այդ, նա նշել է, որ ընկերության և նրա օգտատերերի բազայի եկամուտների աճը սպասումներից ցածր է եղել։