Գործընկերության շրջանակներում ընկերությունը Boosteroid-ի հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել իր խաղերից, իսկ Activision Blizzard-ի հետ գործարքի ավարտից հետո՝ նաև ActiBlizz-ի խաղերից, ներառյալ Call of Duty-ն:

Տասնամյա համաձայնագրի կնքման մասին հայտարարել է Microsoft-ը: Ընկերությունում նշել են, որ նմանատիպ այլ գործարքների հետ մեկտեղ ավելի քան 150 մլն նոր խաղացողներ կստանան Xbox Game Studios, Bethesda ու Activision Blizzard խաղերի հասանելիություն: Ավելի վաղ կորպորացիան նմանատիպ պայմանագրեր էր կնքել Nintendo-ի, ինչպես նաև NVIDIA-ի հետ։

2023 թվականին Boosteroid ծառայության օգտատերերի թիվը գերազանցել է չորս միլիոնը։ Ծառայությունները մատուցվում են 2017 թվականից: