Վերջերս գրել էինք այն մասին, թե ռեփեր 50 Cent-ն ակնարկում է ինչ-որ բան, կապված GTA-ի հետ: Ենթադրվում էր, թե Նա ևս մասնակցություն է ունենում հատկապես GTA VI-ի աշխատանքներին ինչ-որ կերպ, սակայն ռեփերն այս մասին պաշտոնապես հերքել է:

Պարբերականներից մեկում հաստատվել է, որ իրականում 50 Cent-ը զբաղված է Vice City վերնագրով նոր հեռուստասերիալ նկարահանելով, որը կմշակվի Paramount+, Lionsgate Entertainaiment և Paramount Television ընկերությունների կողմից: Հաղորդվում է նաև, թե այս նախագիծը ստեղծվել է նույն մարդկանց կողմից, ովքեր կանգնած են եղել «Տրանսֆորմերներ» կամ «Ջուն Ուիք» ֆիլմերի աշխատանքների ետևում:

Բացի այդ, ինսայդերներին հայտնի է դարձել սյուժետային որոշ մանրամասներ, ինչի համաձայն գործողություննների վայրը լինելու է Վայս Սիթին, որտեղ երեք ընկերներ, ովքեր ծառայում էին բանակում, սկանդալում հայտնվելուց հետո խայտառակ կերպով հեռացվում են և այլ բա չի մնում նրանց, քան սկսել նոր գործունեոություն:

Փաստացի ստացվում է, որ 50 Cent-ը կապ չունի GTA խաղերի շարքի հետ, ինչը հիասթափեցրել է երկրպագուներից շատերին: Հուսանք, ռեփերը լավ նախագիծ կտա և այս երկրպագուները գոնե գոհ կմնան այդ աշխատանքից: