Microsoft-ի կողմից Activision Blizzard-ի ձեռքբերման վերաբերյալ Եվրահանձնաժողովի վերջնական պատասխանը հետաձգվել է երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 25-ը:

ԵՄ-ից վերջնական պատասխանը սպասվում էր մոտ ապրիլի 10-ին, սակայն հանձնաժողովը պահանջել է երկշաբաթյա երկարացում՝ վերջնական պատասխան տալու համար: Մեծ Բրիտանիայի հակամենաշնորհային գրասենյակի դեպքում էլ գործի հետ կապված վերջնական պատասխանը հնչելու է ապրիլի 26-ին: Այս որոշումներից հետո հստակ պարզ կդառնա՝ կթույլատրվի գործարքը թ՞ե ոչ: Եվրահանձնաժղովը, Մեծ Բրիտանիայի հակամենաշնորհային վարչությունն ու ԱՄՆ համապատասխան հարցերով զբաղվող դաշնությունը դեմ էին արտահայտվել այս գոծարքին, առնվազան խոչընդոտներ ստեղծելով:

Միևնույն ժամանակ, փետրվարի 21-ին Բրյուսելում տեղի էր ունեցել ձեռքբերման վճռական հանդիպում Microsoft-ի, Activision Blizzard-ի, ինչպես նաև Sony-ի և այլ ընկերությունների հետ՝ փորձելով լուծում գտնել գործարքի վերաբերյալ: